Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները
Սպորտ
16:21 14/02/2017
Հայաստան

Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ապաքինվել է անցած աշնանը մարզման ժամանակ ստացած արմունկի վնասվածքից և մարզվում է Բեռլինում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նախանշված էր Արթուր Աբրահամի և բրիտանացի Մարտին Մյուրեյի մենամարտը, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախապատրաստական մարզումների ժամանակ Աբրահամը վնասել էր արմունկը:

Աբրահամն ու Մյուրեյը դրանից առաջ արդեն մեկ անգամ հանդիպել էին ռինգում` 2015 թ. նոյեմբերին, որում հաղթել էր հայ բռնցքամարտիկը: Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի գալիք մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ հստակ որոշված չէ:
 

Placeholder
Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները