Ավստրիայում ձերբակալվել է Հիտլերի «կրկնօրինակը»
Իրավունք
10:51 14/02/2017
Աշխարհ

Ավստրիայում ձերբակալվել է Հիտլերի «կրկնօրինակը»

Նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին շատ նման 25-ամյա մի երիտասարդի ձերբակալել են Ավստրիայում՝ մեղադրելով նրան  նացիզմի հերոսացման մեջ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ երկրի իշխանությունները հայտնել են, որ երիտասարդ տղամարդը, ով իրեն անվանում է Հարալդ Հիտլեր, լուսանկարվել է Հիտլերի հարազատ քաղաքում, տան կողքին:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալված տղամարդը վեջերս է տեղափոխվել Գերմանիայի սահմանակից փոքրիկ քաղաք, իսկ մինչ այդ նրան տեսել են Վիեննայում:

Նա նշել է, որ երիտասարդի գործողությունները կատակ չեն և ոչ դերասանական ներկայացում, նա շատ լուրջ է վերաբերվում  իր կերպարին: Սև բեղերով տղամարդու լուսանկարները  հայտնվել էին ավստրիական կայքերից մեկում նախօրեին:

Ավստրիայում նացիզմի հերոսացումը համարվում է քրեական հանցագործություն:
 

Placeholder
Ավստրիայում ձերբակալվել է Հիտլերի «կրկնօրինակը»