Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կտեղադրվի ազգային հերոսի կիսանդրին
Մշակույթ
13:00 14/02/2017

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կտեղադրվի ազգային հերոսի կիսանդրին

Երևան քաղաքի ավագանու նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տրվել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին տեղադրելու մասին որոշման նախագծին։

Կիսանդրին տեղադրվելու է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, որը կառուցվել էր Երևանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում և բացվել 2015 թվականին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  քանդակագործ Լևոն Թոքմաջյանի և ճարտարապետ Գրիգոր Բաբաջանյանի կողմից հեղինակած Թաթուլ Կրպեյանի կիսանդրին հավանության է արժանացել Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովի կողմից։

Placeholder
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կտեղադրվի ազգային հերոսի կիսանդրին