«Վեդի Ալկո»-ի սեփականատերը ընտրություններին  մասնակցելու մտադրություն չունի. ՀԺ
Օրվա մամուլ
09:16 15/02/2017
Հայաստան

«Վեդի Ալկո»-ի սեփականատերը ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի. ՀԺ

«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր  Մամվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին  մասնակցելու մտադրություն չունի։  Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են «Վեդի Ալկո»-ի գրասենյակից։

2008-ի նախագահական ընտրություններում  Ղազարյանը պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով  իշխանությունները նրա նկատմամբ  հալածանք սկսեցին և թույլ չտվեցին  զբաղվել քաղաքականությամբ։  Տեղեկություններ կային, որ Մ. Ղազարյանին  այդ հետապնդումներից  ազատել է Հովիկ Աբրահամյանը։

Թերթի տեղեկություններով, վերջինս Ղազարյանին առաջարկել է  այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով  առաջադրվել Արարատի մարզում։ Ղազարյանը ծնունդով Արարատի մարզից է, իսկ նրա «Վեդի Ալկոն» ունի երկու գործարան, որոնցից մեկը գտնվում է Արարատում, մյուսը՝ Վայոց ձորի մարզում։ 

Placeholder
«Վեդի Ալկո»-ի սեփականատերը ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի. ՀԺ