Ռուստամ Գասպարյանը  չի առաջադրվելու. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:18 15/02/2017
Հայաստան

Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվելու. «Ժամանակ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Ռուստամ Գասպարյանը  չի առաջադրվելու առաջիկա  ընտրություններին:  Նա պատրաստվում է սատարել  Արմավիրում  ՀՀԿ տարածքային  ցուցակով առաջադրվող  Սեյրան Սարոյանին:  Ռուստամ Գասպարյանը աշխատելու է  Սարոյանի նախընտրական շտաբում: 

«Ժամանակ»-ի հետ զրույցում  Ռուստամ Գասպարյանը, ով  գտնվում էր Մարտակերտում,  չի ցանկացել մանրամասնել, թե ինչու  չի ցանկանում  մասնակցել ընտրություններին: «Չեմ ուզում և վերջ:  Ուրիշ ոչ մի պատճառ չկա»:

Ինչ վերաբերում է Սեյրան Սարոյանին, ապա Գասպարյանը չի առանձնացրել նրան: « Բոլորն էլ իմ ընկերներն են:  Իմ հնարավորությունների չափով կօգնեմ ու կաջակցեմ բոլորին»:

Placeholder
Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվելու. «Ժամանակ»