Milliyet. Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել
Իրավունք
18:36 15/02/2017

Milliyet. Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել

Թուրքիայի Սաքարիա նահանգի Քարասու շրջանում թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքացի` 56-ամյա ոմն Կ.Հ.-ին:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ թուրք իրավապահները ներխուժել են ՀՀ քաղաքացու բնակության վայր և այնտեղից  առգրավել ոգելից խմիչքի 155 հատ չաքցիզավորված  շիշ, 30 հատ չաքցիզավորված ծխախոտի տուփ, 5 լիտր էթիլային սպիրտ, ինչպես նաև մի շարք կեղծ ակցիզներ:

Թուրքական աղբյուրը նշում է, որ  ՀՀ քաղաքացու գործով հետաքննություն է սկսվել:

Placeholder
Milliyet. Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել