Սյունիքի նախկին մարզպետը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին. ՀԺ
Օրվա մամուլ
09:13 16/02/2017
Հայաստան

Սյունիքի նախկին մարզպետը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին. ՀԺ

Սյունիքի նախկին մարզպետ և Ազգային ժողովի նախկին  պատգամավոր  Վահե Հակոբյանը՝  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին  տնօրեն  Մաքսիմ Հակոբյանը որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի: Երեկ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում  Վահե Հակոբյանը  չի ցանկացել մեկնաբանել՝ ՀՀԿ-ն հարմար չի՞ համարելիր առաջադրումը,  թե ինքը չի ցանկացել առաջադրվել:  «Դա կարևոր չէ,  չեմ առաջադրվել ու վերջ,-ասել է Հակոբյանը:

«Մենք ունենք այն, ինչ ցուցակներում ներկայացված է,  բնականաբար ցանկացողներ շատ կան»,-իր հերթին ասել է  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ  Ռուբեն Թադևոսյանը՝ ակնարկելով, որ  կուսակցությունը չի ներկայացրել նրա թեկնածությունը:

  Իսկ Վահե Հակոբյանը հավելել է, որ հիմա  «Ուզբեկների հետ շատ ամբիցիոզ բիզնես պրոյեկտներով» է  զբաղված: 

Արդյոք այդ ծրագիրը գյուղատնտեսության  կամ հանքարդյունաբերության  ոլորտների՞ն է  վերաբերում, որտեղ Վահե Հակոբյանն ու իր հայրը  խոշոր սեփականություն ունեն,  նա հրաժարվել է մանրամասնել:  Նա նաև չի ցանկացել ասել՝ ծրագիրը Սյունիքի մարզում, թե մեկ այլ բնակավայրում են իրականացնելու:

Placeholder
Սյունիքի նախկին մարզպետը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին. ՀԺ