Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուներն են. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:14 16/02/2017
Հայաստան

Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուներն են. «Ժամանակ»

Արդարադատության նախարար  Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը  ԱԺ նախագահի պաշտոնի  հավանական թեկնածուների  մեջ են։  Արփինե Հովհաննիսյանն ավելի հավանական թեկնածու է։  Հենց դա է պատճառը,  որ Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում է և ոչ թե չորրորդ, ինչպես սովորաբար նախատեսված է առաջին կին թեկնածուների համար։  Աշոտյանն ու  Հովհաննիսյանը ընտրություններից հետո  գործադիրում նշանակում չեն ստանա։  Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարևոր առաքելություն ունեն  Աժ-ում։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են  Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձևավորման, հաստատման փուլում և ամենակարևորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում։

Placeholder
Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուներն են. «Ժամանակ»