Աղվան Վարդանյանը ՕԵԿ-ին մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:17 16/02/2017
Հայաստան

Աղվան Վարդանյանը ՕԵԿ-ին մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ. «Ժողովուրդ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար  Աղվան Վարդանյանն  Արթուր Բաղդասարյանի «Հայկական  վերածնունդ»  կուսակցությանը (նախկին ՕԵԿ) մեղադրում է  հասարակությանը մոլորեցնելու մեջ:
«Ես որևիցե խնդիր չունեմ որևէ  քաղաքական ուժի հետ, բայց ես ընդհանրապես անընդունելի եմ համարում որոշ մոտեցումներ,  որոշ տեսակետներ, դա իրենց գործն է,  իրենց տակտիկան է,  իրենց մարտավարությունն է,  բայց իմ խնդիրն է նաև ժողովրդին ասել, որ սիրելի ժողովուրդ,  ավանդների վերադարձ, 100 տոկոսով վերադարձ  անհնար է,  առնվազն 30 տարում,  դա անիրատեսական է, չի լինելու»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում  ասել է նա՝ հավելելով. «սա ես պարտավոր եմ ասել,  ես չեմ կարող իմ ընտրողին խաբել»:

Հարցին, թե ընտրություններից հետո  կոալիցիա կազմելու որոշման դեպքում  արդյոք  իշխանության կազմում  տեսնում է ՀՎԿ-ին,  Վարդանյանն ասել է. ««Եթե»-ներով հարցերին ես չեմ պատասխանում,  ընտրությունները կավարտվեն,  արդյունքները կարձանագրվեն, խճանկարը պարզ կլինի, կքննարկենք»:

Placeholder
Աղվան Վարդանյանը ՕԵԿ-ին մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ. «Ժողովուրդ»