Կկայանա պետական կարգավիճակ ստացած «Արտ Սինեմա» անսամբլի համերգը
Մշակույթ
15:52 16/02/2017
Հայաստան

Կկայանա պետական կարգավիճակ ստացած «Արտ Սինեմա» անսամբլի համերգը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 19-ին տեղի կունենա Մենակատարների պետական անսամբլ-«Արտ Սինեմա» դաշնամուրային կվարտետի առաջին համերգը:  «Արտ Սինեմա» անսամբլը ստեղծվել է 2010 թվականին խմբի առաջին ջութակահար Աշոտ Խոյեցյանի նախաձեռնությամբ, պետական կարգավիճակ է ստացել այս տարի:  Լրագրողների հետ հանդիպմանը Աշոտ Խոյեցյանը նշեց, որ փետրվարի 19-ի համերգին սպասվում է  հետաքրքիր ծրագիր. կհնչի հայկական ֆիլմերից երաժշտություններ՝  հեղինակած Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Առնո Բաբաջանյանի կողմից, ինչպես նաև  համաշխարհային կինոկոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանի ներկայացմամբ, «Արտ Սինեմա»-ն  կատարում է կինոերաժշտություն դասական ոճի մեջ` ցանկում ընդգրկելով թե հայկական, թե արտասահմանյան ֆիլմերի երաժշտություն:  Նրա խոսքով, հաշվի առնելով խմբի երկար տարիների փորձը, վաստակը, առաջարկվել էր միանալ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում գործող Մենակատարների պետական անսամբլ անունը կրող խմբին, այսպիսով «Արտ սինեմա» անսամբլը ստացավ պետական կարգավիճակ:

Խմբի անդամների տեղեկացմամբ, այս տարվա ընթացքում համերգներ են ունեալու մարզերում, նաև արտասահմանում:

Խմբի անդամներն են՝ Աշոտ Խոյեցյան՝ առաջին ջութակ, Հայկ Վարդանյան՝ երկրորդ ջութակ, Լևոն Առաքելյան՝ թավջութակ, Կարեն Սարաֆյան՝դաշնամուր:

Placeholder
Կկայանա պետական կարգավիճակ ստացած «Արտ Սինեմա» անսամբլի համերգը