Oտարերկրացիների ներքին անձնագրերը Հայաստանում կդիտարկվեն որպես անձը հաստատող փաստաթուղթ
Իրավունք
13:11 16/02/2017
Հայաստան

Oտարերկրացիների ներքին անձնագրերը Հայաստանում կդիտարկվեն որպես անձը հաստատող փաստաթուղթ

Հայաստանում օտարերկրացիների ներքին անձնագրերը կհամարվեն անձը հաստատող փաստաթուղթ և դրանցում որևէ դրոշմ կամ նշում չի կատարվի, քանի որ վերջինիս արդյունքում ներքին անձնագրերն այդ պետություններում կկորցնեն իրենց վավերությունը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «ՀՀ պետական սահմանային ռեժիմ սահմանելու մասին» ու «Անձը հաստատող փաստաթղթի մասին» Կառավարության 702 և 767 նորմատիվային որոշումներում փոփոխություններ կատարելու մասին  նախագծերը:

Նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ, ըստ էության, հնարավորություն է տրվում օտարերկրացիներին ՀՀ տարածք մուտք գործել ներքին անձնագրերով, որն էլ կնպաստի  զբոսաշրջության զարգացմանը:

«Այս որոշումը կվերաբերի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝  նրանց ևս հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով»,- ասաց նախարարը: 

Placeholder
Oտարերկրացիների ներքին անձնագրերը Հայաստանում կդիտարկվեն որպես անձը հաստատող փաստաթուղթ