Գագիկ Խաչատրյանին արտերկրից կանչել են Հայաստան՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու. ՀԺ
Օրվա մամուլ
09:12 17/02/2017
Հայաստան

Գագիկ Խաչատրյանին արտերկրից կանչել են Հայաստան՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու. ՀԺ

Ամասիայի տարածաշրջանից «Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկությունների  համաձայն՝  իշխանությունները պետեկամուտների կոմիտեի  նախկին նախագահ  Գագիկ Խաչատրյանին արտերկրից  բերման են ենթարկել և  պատվիրել ընտրությունների ժամանակ  աշխատել իրենց համար:

Գագիկ Խաչատրյանը ծնունդով Ամասիա գյուղից է, բացի այդ Եղվարդում նա հսկայական բիզնես՝ ջերմոցներ,  կաթնամթերքի գործարան և աշխատողներ ունի:  Թերթին հայտնի է դարձել, որ  իշխանությունը նրան հանձնարարել է հենց այդ տարածաշրջանում  աշխատել և Հանրապետական կուսակցության համար ձայներ բերել:

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ»,-այս լուրը մեկնաբանելով՝  ընդամենն ասել է ՀՀԿ  կազմակերպչական հանձնաժողովի նախագահ  Ռուբեն Թադևոսյանը:

«Իհարկե, իշխանությունները Գագիկ Խաչատրյանին  չեն առաջարկել կուսակցության ոչ  համամասնական, ոչ էլ ռեյտինգային ցուցակում  ընդգրկվել,  բայց նա այդ տարածաշրջանում նախկին պատգամավոր է և նորից ցուցակից դուրս մնացած  Աշոտ Աղաբաբյանի նման  պետք է փորձի ՀՀԿ-ի համար  ձայներ բերել:  Նա նաև այդ գործը կազմակերպելու համար  պետք է ծախսի սեփական, այսինքն` նախկինում արտոնյալ  վիճակում  գտնված իր  բիզնեսներով աշխատած   միջոցները,  ինչպես դա արեց ապրիլյան պատերազմից հետո  Ադրբեջանի հետ սահմանային գծում  տեխնիկական  միջոցներ տեղադրելու ժամանակ»,-հավելել է թերթը:

Placeholder
Գագիկ Խաչատրյանին արտերկրից կանչել են Հայաստան՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ բերելու. ՀԺ