Զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Արամ Ասատուրյան
Առողջություն
14:10 17/02/2017
Հայաստան

Զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Արամ Ասատուրյան

Այս տարվա հունվարին մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:  Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Հոսպիտալի պետի խոսքերով՝ պայմանագրային զինծառայողն ապաքինման փուլում է, նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ:

Նշենք, որ Ալեքսեյ Ավանեսյանը վիրավորվել է ստորին վերջույթներից, նրա ստորին վերջույթը ամպուտացրել են:  Զինծառայողի վիրահատությունն այնպես է արվել, որ հետագայում պրոթեզավորեն:

Ինչ վերաբերում է հունվարի 16-ին գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակին, Արամ Ասատուրյանը հայտնեց, որ նրա առողջական վիճակն այս պահին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ որոշակի բացասական դինամիկայով: «Զինծառայողը միացված է արհեստական ապարատին»,- ասաց նա:

Հիշեցնենք,  որ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
 

Placeholder
Զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Արամ Ասատուրյան