«Տնտեսական ազատության ինդեքս 2017»-ում Հայաստանը 21 կետով բարելավել է դիրքերը
Տնտեսություն
11:32 17/02/2017
Հայաստան

«Տնտեսական ազատության ինդեքս 2017»-ում Հայաստանը 21 կետով բարելավել է դիրքերը

Տնտեսական ազատության 2017 թվականի ինդեքսով Հայաստանը180 երկրների շարքում 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը՝ ընդգրկվելով Առավելապես ազատ երկրների խմբում: Այս մասին տեղեկանում ենք The Heritage Foundation-ի հրապարակած զեկույցից: 

Նախորդ տարվա արդյունքների համեմատ Հայաստանը դիրքը բարելավվել է 21 տեղով՝ Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում զբաղեցնելով  19-րդ տեղը, միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում:

Սեփականության իրավունքների բաղադրիչով արձանագրվել է միավորի 35.5-ով առաջընթաց, իսկ Կառավարության ինտեգրվածության մակարդակով` 6.4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում:

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը առաջատար է նաև ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով:

Տարածաշրջանում Հայաստանը իր վարկանիշով զիջում է միայն 13-րդ  հորիզոնականը զբաղեցնող Վրաստանին:

Placeholder
«Տնտեսական ազատության ինդեքս 2017»-ում Հայաստանը 21 կետով բարելավել է դիրքերը