Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 74-­ի
Իրավունք
12:00 17/02/2017
Աշխարհ

Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 74-­ի

Պակիստանի հարավի Սինդի նահանգի Սեհվան քաղաքի մզկիթում փետրվարի 16-ի երեկոյան կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 74-ի, ավելի քան 300 մարդ էլ վիրավորվել է,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել Է GEO-TV տեղական հեռուստաալիքը:

Պայթյունը տեղի Է ունեցել Լալ Շահբազ Կալանդարի մզկիթում անցկացվող ծիսակատարության ժամանակ:

Ականատեսների պատմելով՝ մահապարտ ահաբեկիչը աղոթողների բազմության վրա նռնակ նետելու անհաջող փորձ է արել, ինչից հետո պայթեցրել է իրեն: Նրա մոտ եղած ինքնաշեն ռումբը մոտավորապես 8 կիլոգրամ դինամիտ էր պարունակում: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել  է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Placeholder
Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 74-­ի