Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարավային Կորեայի ամենահարուստ գործարարներից մեկը, Samsung Electronics-ի փոխնախագահ, փաստացի ղեկավար Լի Չժե Յոնը ձերբակալվել է կոռուպցիոն սկանդալի գործով, որը հանգեցրել էր նաև նրան, որ խորհրդարանն իմպիչմենտ էր հայտնել երկրի նախագահ Պակ Կին Հեին:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ Հարավային Կորեայի դատարանը հունվարին մերժել էր Լի Չժե Յոնին ձերբակալելու պահանջը, բայց այդ ժամանակվանից, ինչպես ասվել էր, դատարանի տրամադրության տակ էին հայտնվել նոր ապացույցներ:
Նրան մեղադրում են երկրի նախագահ Պակ Կին Հեի մոտ ընկերուհու՝ Սուն Սիլիի հսկողության տակ գտնվող հիմնադրամներին միջոցների ապօրինի փոխանցման մեջ: Նա չի ընդունում, որ չարաշահել է պաշտոնական դիրքը:
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դատական գործընթացի ժամանակ հասնենք արդարադատության»,- նշված է Samsung Group-ի հայտարարության մեջ: