ՊԵԿ-ը դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխել
Իրավունք
11:15 17/02/2017
Հայաստան

ՊԵԿ-ը դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները կանխել  են մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է, իսկ փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:
 

Placeholder
ՊԵԿ-ը դեղորայքի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է կանխել