Անդրանիկ Թևանյանը կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:01 18/02/2017
Հայաստան

Անդրանիկ Թևանյանը կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Նախընտրական այս օրերին կրքերը թեժ են նաև Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, որտեղ ոչ միայն ֆինանսական խնդիրներ կան, այլև ներանձնային: 

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ 7оr.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը  «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին:  Ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը  Վահե Հովհաննիսյանին դաշինքի  համամասնական ցուցակում  չներառելու  Օսկանյանի որոշումն է եղել,  որից հետո ինքը՝  Վահե Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին: 

Միջադեպից հետո  Վարդան Օսկանյանը հավաքել է իրերը և տեղափոխվել Սեյրան Օհանյանի գրասենյակ՝  հայտնելով, թե ինչը չի ցանկանում  Անդրանիկ Թևանյանի հետ նույն  տարածքում գտնվել;  Նկատենք, որ Թևանյանը երեկ  ներկա չի եղել Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Մարտիրոսյանի հրավիրած ասուլիսին»:

Placeholder