ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը
Քաղաքական
13:40 18/02/2017
Հայաստան

ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը

ԵԿՄ 11 –րդ համագումարում ընտրվեց վարչության կազմը:  ԵԿՄ անդամ  գեներալ Սեյրան Սարոյանն առաջարկեց  գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի թեկնածությունը: Նա նաև առաջարվեց  ընտրությունն անցել բաց. «Եկեք ընտրենք Մանվել Գրիգորյանին բացեբաց,  մաքուր, պարզ»:

Գեներալ Մ. Գրիգորյանը միաձայն ընտրվեց:

Նա վերընտրվելուց հետո ասաց, որ բոլոր ծրագերը պետք է իրականացնեն:

«Շնորհակալություն եմ հայտնում որ հնարավորություն եք տալիս միասին շարունակել ծառայել ի նպաստ հայ ժողորդի, մեր պետականությանը,  պետությանը, զինվորին, նոր սերնդի ճիշտ դաստիարակության համար»,- նշեց նա:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը Երկրապահ կամավորական միության վարչության նախագահն է 1999 թվականից:

Համագումարի վերջում ներկայացվեց նաև  ԵԿՄ 11-րդ համագումարի հայտարարություն, որի մեջ մասնավորապես  նշվում է. «ԵԿՄ-ն չի կարող անտարբեր մնալ ազգի, պետության ճակատագրի նկատմամբ, ուստի մեր շարքերին կոչ ենք անում ցուցաբերել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, գործուն մասնակցություն ունենալ բոլոր համապետական, ՏԻՄ ընտրություններին, ստարել ԵԿՄ թեկնածուներին:  ԵԿՄ-ն ի բարօրություն հայ ազգի, ի փառս Հայաստանի և Արցախի,  շարունակելու է աջակցություն ցուցաբերել  Հայաստանի նախագահ,  Զինված ուժերի  գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին»:

Placeholder
ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը