Իրանական ԶԼՄ-ների գնահատականը՝ Իլհամ Ալիևի խոստմանն ու իրական քայլերին
Քաղաքական
14:15 18/02/2017

Իրանական ԶԼՄ-ների գնահատականը՝ Իլհամ Ալիևի խոստմանն ու իրական քայլերին

Իրանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած համաձայնությունից 6 ամիս է անցել, սակայն Ադրբեջանն այդպես էլ Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ չհայտարարեց,-նշված է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ 2016թ. օգոստոսին Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հ. Ռոհանիի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր. «Այսուհետ Իրանի և Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել միմյանց երկրներ»:

Բաքվում Իրանի զբոսաշրջության հարցերով զբաղվող կոմիտեի ներկայացուցիչ Նասրին Ջավիդֆարը, «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում,  անդրադառնալով Իլհամ Ալիևի վերոնշյալ հայտարարությանը, ասել է. «Իրանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմը չեղյալ չի հայտարարվել, միայն նախկինի համեմատ վիզայի տրամադրման հարցում որոշ հեշտացումներ են կատարվել, այսինքն՝ ինտերնետի միջոցով կարող են 3-4 աշխատանքային օրվա ընթացքում վիզա ստանալ՝ վճարելով 20 ԱՄՆ դոլար»:

Նկատենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը:

Placeholder
Իրանական ԶԼՄ-ների գնահատականը՝ Իլհամ Ալիևի խոստմանն ու իրական քայլերին