Հայաստանում պլանշետների արտադրությունը կրկնապատկվել է
Տնտեսություն
17:36 18/02/2017
Հայաստան

Հայաստանում պլանշետների արտադրությունը կրկնապատկվել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016 թվականին արտադրվել է  2 012 պլանշետ, ինչը 2015թ-ի  ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2 անգամ: Նշենք, որ 2015թ-ին արտադրվել է  932 պլանշետ:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա 2016 թ-ին մեր երկրում արտադրվել է 1 683 բջջային հեռախոս: Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա  հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:

Նշենք նաև, որ «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies»)  ընկերությունը:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝  նախորդ տարի համակարգիչների արտադրության ծավալները կրճատվել  են 37.7%-ով. 2016թ-ին արտադրվել է 1 063 հատ համակարգիչ՝ 2015 թ-ի 1 706 -ի դիմաց:

Placeholder
Հայաստանում պլանշետների արտադրությունը կրկնապատկվել է