Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳՆ. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի
«Շատ մեծ կարևորություն ենք տալիս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին. այստեղ մենք թիրախային ենք համարում Հայաստանի բոլոր մարզերում 1-4-րդ դասարանների աշակարտներին տաք սնունդով ապահովելու հարցը»: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, այս ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որովհետև տաք սննդի ապահովման համար անհրաժեշտ է խոհանոցային և այլ ինֆրաստրուկտուրաների ստեղծում:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը մեկնարկից սկսած կազմում է 28 մլն. դոլար: