«Ֆիրդուսի գավաթի» խաղարկությունում առաջատարները երկուսն են
Սպորտ
18:56 20/02/2017

«Ֆիրդուսի գավաթի» խաղարկությունում առաջատարները երկուսն են

Իրանում ավարտին է մոտենում շախմատի «Ֆիրդուսի գավաթի» խաղարկությունը: Տեղի են ունեցել մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումները, որում Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը հաղթանակներ են տոնել: Հրայր Սիմոնյանն իր ակտիվում գրանցել է 7.5 միավոր, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 7:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 10-րդ տուրից հետո Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Չիգաևն ու Ղրղզստանը ներկայացնող միջազգային վարպետ Տոլոքոնթեգին Սեմեթեյը վաստակել են 8.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Placeholder
«Ֆիրդուսի գավաթի» խաղարկությունում առաջատարները երկուսն են