Բակո Սահակյանը մասնակցեց սահմանադրական հանրաքվեին
Քաղաքական
13:25 20/02/2017
ԼՂՀ

Բակո Սահակյանը մասնակցեց սահմանադրական հանրաքվեին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը 3/3 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկություն կատարելով սահմանադրական հանրաքվեի շրջանակներում:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ԼՂՀ նախագահը սահմանադրական հանրաքվեի անցկացումը գնահատեց որպես մեկ քայլ առաջ պետականաշինության գործում և բոլորին շնորհավորեց այդ տոնի կապակցությամբ:

«Սահմանադրական հանրաքվեն տարիներ շարունակ ընթացող պետականաշինության գործում մեր անշեղ ճանապարհի հերթական ապացույցն է: Եվ այս քայլով մենք հերթական անգամ մեր հավատարմությունն ենք հայտնում այն արժեքներին, որոնցով մենք մշտապես առաջնորդվել ենք», - ասաց ԼՂՀ նախագահը:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք նախագահը պատրաստվում է իր լիազորությունների ավարտից հետո կրկին առաջադրվել նախագահի պաշտոնի համար, Բակո  Սահակյանն ասել է. «Երբ քաղաքական ուժերը նախաձեռնել են այս գործընթացը նրանց նպատակը եղել է պարզ: Այս քայլով մենք հետապնդում ենք մեր երկրի զարգացման, հզորացման համար լրացուցիչ  հնարավորություններ ստեղծելու նպատակ: Մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ երբ գա ժամանակը, ու մենք պարտավոր ենք լինելու խոսել մեր ապագայի մասին, այդ ժամանակաշրջանում կհայտարարենք մեր որոշումների մասին»:

Placeholder