Իշխանությունները պատրաստվում են որոշակի բացահայտումներ անել Սեյրան Օհանյանի մասին. ՀԺ
Օրվա մամուլ
09:10 21/02/2017
Հայաստան

Իշխանությունները պատրաստվում են որոշակի բացահայտումներ անել Սեյրան Օհանյանի մասին. ՀԺ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով,  իշխանությունները  պատրաստվում են 2015թ.  նոյեմբերին վնասազերծված  Նորք-Մարաշի զինված  խմբի  գործով  որոշակի  բացահայտումներ անել,  որոնք առնչվում են պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանի հետ:

«Սույն գործի հետագա քննության ընթացքում  հրապարակումներ եղան, թե դրա հետևում  կանգնած է Սեյրան Օհանյանը:  Եվ հիմա, երբ  Օհանյանն ընդդիմադիր  դաշինքն է  գլխավորում և  քննադատում իշխանություններին,  վերջիններս մտածում են՝  չխնայել նրան և  այդ գործի շրջանակներում  առնվազն որոշակի  բացահայտումներ անել  նրա մասին: 

Թերթի աղբյուրները չեն բացառում, որ  գործը կարող է նոր  ձերբակալությունների  հասնել կամ  ընդհուպ մինչև  պաշտպանության նախկին  նախարարին  այդ գործում ներգրավել:  Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա  առնչությանը,  ապա նրանց միջև կապը ըստ նույն աղբյուրների,  պահպանել է պաշտպանության նախկին  փոխնախարար Վահան Շիրխանյանը,  որը հիմա կալանավայրում է և  առողջական խնդիրներ ունի և առերեսումներից մեկի ժամանակ  հայտարարել է, թե  Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին»,-գրել է թերթը:

Placeholder
Իշխանությունները պատրաստվում են որոշակի բացահայտումներ անել Սեյրան Օհանյանի մասին. ՀԺ