Իրաքի թանգարանը Վենետիկի բիենալեում ներկայացնելու է 40 հնագույն արտեֆակտ
Մշակույթ
14:52 21/02/2017
Աշխարհ

Իրաքի թանգարանը Վենետիկի բիենալեում ներկայացնելու է 40 հնագույն արտեֆակտ

Իրաքի ազգային թանգարանը Վենետիկի բիենալեում ներկայացնելու է 40 հնագույն արտեֆակտ, այդ թվում նաև այն առարկաները, որոնք վերադարձվել են Բաղդադ 2003 թվականի թալանվելուց հետո:

Լենտա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ արտեֆակտերի մեջ են հնագույն կավե անոթներ, երաժշտական գործիքներ և բժշկական պարագաներ, աստվածությունների և կենդանիների արձանիկներ: Առարկաներից ամենահինը վերաբերում է մ.թ.ա 7-րդ հազարամյակին:

Իրաքի ազգային թանգարանը վերաբացվել է 2015 թվականին: Մինչ այդ այն 12 տարի վերանորոգման փուլում էր ԱՄՆ գլխավորած կոալիցիայի Իրաք ներխուժումից և հաստատության թալանից հետո։

Իրաքի տաղավարը բիենալեում կլինի արձագանքն այն գործընթացի, որը ծրագրի համակարգողը բնութագրել  է որպես «մշակութային ցեղասպանություն», որն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքի և Սիրիայի տարածքում:

Վենետիկի 57-րդ բիենալեն կայանալու է մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը: Ցուցահանդեսի թեման է Viva Arte Viva («Կեցցե կենդանի արվեստը»):

Placeholder
Իրաքի թանգարանը Վենետիկի բիենալեում ներկայացնելու է 40 հնագույն արտեֆակտ