Հակառակորդն ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
10:07 21/02/2017
ԼՂՀ

Հակառակորդն ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ, արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ՝ արձակելով 39 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում  և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

 

Placeholder
Հակառակորդն ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ