Տեսանք որոշակի ընդհանրություններ և որոշեցինք միասին հանդես գալ. Արարատ Զուրաբյան
Քաղաքական
13:10 22/02/2017
Հայաստան

Տեսանք որոշակի ընդհանրություններ և որոշեցինք միասին հանդես գալ. Արարատ Զուրաբյան

«Այսօր այլ իրողություն է ստեղծված, և եթե զբաղվում ես քաղաքականությամբ պետք է հաշվի առնես դա»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀՇ վարչության նախագահ,  «Ծառուկյան դաշինք»-ի առաջադրված  թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Ծառուկյան դաշինք»-ով առաջադրվելու որոշումը:

«Երկրում սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան, ունենք նոր ԸՕ և նոր իրողություններ են ստեղծվել, տարաբնույթ քնարկումներ են եղել տարբեր քաղաքական ուժերի հետ,  նաև Ծառուկյանի, տեսանք որոշակի ընդհանուրություններ և որոշեցինք միասին հանդես գալ»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով՝ այսօր ՀՀ օրենքները թույլ են տալիս քաղաքական ուժերին ձևավորել միավորում և գալ իշխանության. «Սա դրական առաջընթաց է, և ինչու չէ հնարավորություն տեսնում եմ այս գործընթացը հաջողության պսակել այս ճանապարհով»:

Անդրադառնալով կուսակիցների՝ Կարապետ Ռուբինյանի ու Ալեքսանդր Արզումանյանի քննադատությանը «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության հետ կապված, նա նշեց. « ՀՀՇ-ն նիստ է գրումարել, 11 անդամներ են եղել նիստին, բացակայել է Ալեքսանդր Արզումանյանը հայտնի պատճառով, մնացածը կողմ են արտահայտվել աջակցելու Ծառուկյան դաշինքին և աջակցելու իմ թեկնածությունը: Իսկ Ռուբինյանը դուրս է եկել մի քանի տարի առաջ և նա վարչության անդամ չէ»:

Զուրաբյանը հավելեց, որ Ծառուկյանի հետ երկար տարիներ բարեկամական, ընկերական հարաբերություններ ունի, հիմա էլ կսկեն համագործակցել քաղաքական դաշտում:

 

Placeholder
Տեսանք որոշակի ընդհանրություններ և որոշեցինք միասին հանդես գալ. Արարատ Զուրաբյան