Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը
Քաղաքական
11:42 22/02/2017

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը

«Հայաստանը «Իսկանդեր» համակարգերը գործի դնելու մասին որոշում կկայացնի կախված իրավիճակի զարգացումից»: «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ես կարող եմ ներկայացնել ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ կարող է կիրառվել:
Հետևաբար, «Իսկանդեր» համակարգերի կիրառման մասին որոշումը սերտորեն պայմանավորված է լինելու իրավիճակի զարգացմամբ: Ամեն դեպքում մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Այն առաջին հերթին զսպման զենք է: Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարով ու հնարավորություններով այնպիսի զենք է, որ  պետք է հովացնի ցանկացած  տաք գլուխ որոշումների կայացման առումով»,-ասել է նա:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Իսկանդեր»-ները ներկայացվել են անցած տարվա սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 25-ամյակին  նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Սակայն որոշ տվյալների համաձայն, դրանք հայկական զինված ուժեր են բերվել ավելի վաղ ու մարտական պատրաստվածության են բերվել դեռ ապրիլին:

Placeholder
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը