Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ
Քաղաքական
11:20 22/02/2017

Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը ուղղված չէ Մոսկվայի հետ Երևանի ռազմավարական հարաբերությունների դեմ: «Ռիա Նովոստի»  գործակալության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի հետ Երևանի հարաբերությունները միշտ կառուցվել են գործընկեր և դաշնակից երկրների համար բաց եղանակով:

«Մենք երբեք այդ առնչությամբ գաղտնի բաներ չենք արել, և երբեք նման համագործակցությունը չի կարող և չի լինի ուղղված մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դեմ»,-ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն իրականացնում է մի շարք խաղաղապահական գործողություններ, որոնք արտոնված են ՄԱԿ-ի կողմից:

«Հայաստանի համար փորձի և գիտելիքի առումով շատ կարևոր և օգտակար է մասնակցել նման բազմազգ խաղաղապահ գործողություններին»,-ասել է պաշտպանության նախարարը, ավելացնելով, որ դա մի կոմից հնարավորություն է տալիս ձևավորել սեփական խաղաղապահ կարողությունները, մյուս կողմից էլ՝ պատկերացում կազմել միջազգային խաղաղապահության ընդհանուր պատկերի ու համակարգերի մասին, հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա հակամարությունները:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հետ իրականացվող Անհատական գործունեության ծրագիրն առաջին հերթին ուղղված է զինված ուժերի նկատմամբ վերահսկողական համակարգերի ժողովրդավարացմանը, այն կոմպոնենտի ամրապնդմանը, որը ինչպես ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներում, հիմնված է խորհրդարանական համակարգի վրա:

«Մենք իրականացնում են մի ամբողջ շարք ծրագրեր, որոնք սատարում են մեր զինված ոիժերի ամրապնդմանը, և համոզված ենք, որ մեր դաշնակիցների շահերին դա որևէ կերպ չի խանգարում»,-ասել է նա:

Placeholder