ԿԲ նախագահը Բրյուսելում  մասնակցելու է բանկերի վերակազմավորմանը նվիրված համաժողովին
Տնտեսություն
12:40 23/02/2017

ԿԲ նախագահը Բրյուսելում մասնակցելու է բանկերի վերակազմավորմանը նվիրված համաժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է Բելգիայի ազգային բանկում կազմակերպվող բարձր մակարդակի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, համաժողովին քննարկվելու են «Հանրային իշխանությունների դերը բանկերի վերակազմավորման գործում» և  «Մասնավոր լուծումներ թույլ բանկերի համար՝ ապագայի մոտեցումներ» թեմաները:

Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:


 

Placeholder
ԿԲ նախագահը Բրյուսելում մասնակցելու է բանկերի վերակազմավորմանը նվիրված համաժողովին