Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, հնարավոր է, չվերցնեն մանդատը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:07 23/02/2017
Հայաստան

Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, հնարավոր է, չվերցնեն մանդատը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օհանյան դաշինքում ընդհանրապես ամեն ինչ խառնվել է իրար: Պարզվում է` Սեյրան Օհանյանը, որը դաշինքի  վարչապետացուն է այս պահին, դաշինքի՝ պառլամենտ անցնելու դեպքում նույնպես, ինչպես Վարդան Օսկանյանը, հնարավոր է, չվերցնի մանդատը: Սակայն, ի տարբերություն Օսկանյանի, նա մնալու է քաղաքականության մեջ»։

«Ես գործադիրի մարդ եմ, անելիք չունեմ պառլամենտում, պառլամենտն իմ հագով չէ»,- ասել է նա նեղ միջավայրում` վկայակոչելով Լևոն Տեր-Պետրոսյանի կարգավիճակը. «Ես ևս դրսից կղեկավարեմ դաշինքը, ինչպես նա է ղեկավարել ՀԱԿ-ն այս տարիներին»:

Placeholder
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, հնարավոր է, չվերցնեն մանդատը. «Հրապարակ»