Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:25 23/02/2017
Հայաստան

Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել.«Ժողովուրդ»

Երեկ՝ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում՝  իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Արմեն Ռուստամյանը:  Դեպքը տեղի է ունեցել  Մյասնիկյան պողոտայում.  Իրար են բախվել 3 մեքենա,  այդ թվում՝  պատգամավորի վարած 032oo01 պետհամարանիշներով «Տոյոտան»: 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վթարը շատ թեթև է եղել և բարեբախտաբար չկան վիրավորներ:  մեկնաբանությունների համար  զանգահարեցինք Ռուստամյանին, սակայն հեռախոսն ահասանելի էր, իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար  Աղվան Վարդանյանը որևէ տեղեկություն  չուներ  կատարվածից,  ավելին՝  Ռուստամյանը չէր պատասխանել  նաև նրա զանգերին:

Placeholder
Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել.«Ժողովուրդ»