Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանձնարարական՝ «Կումայրի» պատմական կենտրոնի հատակագծման, ինժեներական ենթակառուցվածքների նախագծերի մշակման վերաբերյալ
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրին վերաբերյալ:
«Հաշվի առնելով ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց՝ հանձնարարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչ 2017 թվականի հունիսի 10-ը, ծրագրով որոշված տարածքի սահմանններում՝ համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել դրա մանրամասն հատակագծման, ինչպես նաև՝ ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը», - նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով՝ «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ներկայումս իրականացվող նախագծային աշխատանքները համակարգելու նպատակով պետք է ներգրավել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին:
Նա նշեց, որ պետք է նաև ներկայացնել նշված աշխատանքների իրականացման ժամանակացույցը: