Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՏՄ դատարան. Բելառուսը ողջ ծավալով չի իրականացնում պայմանագրի դրույթները
Եվրասիական տնտեսական միության դատարանը (ԵԱՏՄ) վճռել է, որ Բելառուսը ողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները 2014թ.-ի մայիսի 29-ից սկսած: Որոշումը տեղադրված է ԵԱՏՄ դատարանի պաշտոնական կայքում:
Այս տարվա փետրվարի 21-ին տեղի ունեցած ԵԱՏՄ դատարանի մեծ կոլեգիայի ժամանակ ներկայացվել և լսվել է ՌԴ-ի ներկայացրած հայցը Բելառուսի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին հետևելու վերաբերյալ վեճի կապակցությամբ 125 հոդվածի, Մաքսային միության Մաքսային օրենսդրության 11 և 17 հոդվածների հատկանիշներով:
«Դատարանի մեծ կոլեգիան որոշել է մասնակի բավարարել ՌԴ ներկայացրած դիմումը, որպես փաստ ընդունելով այն, որ Բելառուսի հանրապետությունը 2014թ.-ի մայիսի 29-ից ողջ ծավալով չի իրականացրել Եվրասիական տնտեսական միության պայմանագրի 1, 3, 4, 25 հոդվածների դրույթները՝ ազատ ապրանքաշրջանառության ապահովման, անցումային շրջանից հետո առանց բացառության և խոչընդոտների մաքսային միության գործառնության, Միության շրջանակներում շուկայի, սպասարկման, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական ձևավորմանը հասնելու ձգտման, միասնական մաքսային կառավարում իրականացնելու մասին, ինչպես նաև Մաքսային միության մաքսային օրենսրության 125 և Մաքսային միության անդամ երկրների մասքային մարմինների կողմից փոխադարձ վարչական օգնության համաձայագրի 11 և 17 հոդվածները»,- ասվում է դատարանի որոշման մեջ: