Սիրիան մտադիր է գնել 1,2 տոննա ռուսական ցորեն
Տնտեսություն
20:26 23/02/2017
Հայաստան

Սիրիան մտադիր է գնել 1,2 տոննա ռուսական ցորեն

Սիրիայի ցորենի պետական գնորդը պայմանագիր է ստորագրել ընկերությունների հետ` 1,2 միլիոն տոննա ռուսական ցորեն ձեռք բերելու մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը: 

«Մենք ստորագրել ենք վեց պայմանագիր՝  յուրաքանչյուրը 200 հազար տոննա: Խոսքը գնում է տեղական կազմակերպությունների մասին, որոնք կգնեն մեզ համար ռուսական ցորենը»,- գործակալությանը հաղորդել է աղբյուրը՝ հրաժարվելով  թվարկել կազմակերպությունների անունները: 

Նշվում է նաև, որ իշխանությունները տրամադրել են 101 միլիոն դոլար` համաձայնագրի մի մասի համար:

Placeholder