Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցել
Իրավունք
12:06 23/02/2017

Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել մի քանի օտարերկրացիների նկատմամբ: Գրում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու պարզաբանում, որ նրանք  մեղադրվում են Արցախ այցելելու համար:

Դատախազությունը  դիմում է  ուղարկել Ինտերպոլին՝  միջազգային հետախուզում հայտարարարելու համար:

Ցանկում ընդգրկված են ինչպես արտասահմանցի գիտնականներ ու հետազոտողներ, այնպես էլ քաղաքական գործիչներ: Քրեական գործ է հարուցվել ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելի(Լյուքսեմբուրգ), Ելենա Թեոհարիսի (Կիպրոս), Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ:

Նրանք Արցախի սահմանդրական հանրաքվեում դիտորդական առաքելություն էին իրականացնում:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Էնգելը խոսելով Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու հնարավորության մասին, ասել էր. «Եթե ես որևէ կերպ հայտնվեմ այդ ցուցակում, դա չի խանգարի ինձ Արցախ գնալ»:

 

Placeholder
Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցել