ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին
Տնտեսություն
15:18 24/02/2017
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին

ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների ժամանակը խնայելու և ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով` հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:

Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատավարձի 8-ապատիկի չափով և 4 մլն ՀՀ դրամը չգերազանցող սպառողական վարկերը կտրամադրվեն հաճախորդների գործող քարտերին կամ MasterCard Instant issue նոր քարտերին:

Վարկային հայտի հաստատումից հետո, վարկային պայմանագրի ստորագրման փուլում, արդեն հաստատված վարկը տրամադրվում է ակնթարթային տրամադրման հատուկ քարտերին: Վարկի գումարը ստանալու համար Բանկ կրկին այցելելու անհրաժեշտություն չի առաջանա (վարկային պայմանագրի ստորագրումից հետո), քանզի հաճախորդը արդեն իսկ կունենա MasterCard վճարային համակարգի հատուկ քարտը, որին էլ կտրամադրվի վարկը: Հաճախորդը կարող է օգտագործել իր վարկային միջոցները իրեն հարմար տարբերակով` կանխիկացնել գումարը, կատարել անկանխիկ վճարումներ և այլն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քարտը տրամադրվում է մի քանի րոպեների ընթացքում և արտոնյալ պայմաններով.
• Քարտի թողարկում` անվճար,
• Քարտի սպասարկում (հաճախորդի ընտրությամբ)` ամսական` 590 ՀՀ դրամ կամ տարեկան` 5900 ՀՀ դրամ,
• Գումարի կանխիկացում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ բանկոմատներով` առանց միջնորդավճարի,
• Գումարի կանխիկացման օրական գործարքների առավելագույն գումարը` 5 մլն. ՀՀ դրամ:

Սպառողական վարկերի պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, անցնել հղումով կամ զանգահարել Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին