Հովիկ Աբրահամյանը մարզի իր հավատարիմներին մոբիլիզացրել է  ընդդեմ նախկին  ոստիկանապետի և մարզպետի.«Ժամանակ»
Օրվա մամուլ
09:09 24/02/2017
Հայաստան

Հովիկ Աբրահամյանը մարզի իր հավատարիմներին մոբիլիզացրել է ընդդեմ նախկին ոստիկանապետի և մարզպետի.«Ժամանակ»

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քանի օր է  սկսել է այցելել  Արտաշատ քաղաք և  երևալ քաղաքացիներին:  Նա ոչ մի անգամ մուտք չի գործել որդու՝  Արտաշատի քաղաքապետ Արգամ  Աբրահամյանի  նախընտրական շտաբ,  որովհետև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին  խոստացել է, որ  որևէ մասնակցություն չի ունենալու: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Հովիկ Աբրահամյանը, սակայն,  մարզի իր հավատարիմներին մոբիլիզացրել է  ընդդեմ նախկին  ոստիկանապետ, այժմ  ՀՀԿ մարզային պատասխանատու  Ալիկ Սարգսյանի և մարզպետ Արայիկ Գրիգորյանի, որոնք երկուսն էլ ռեյտինգային ընտրակարգով  առաջադրվել են ՀՀԿ-ից»,-հավելել է թերթը:

Placeholder
Հովիկ Աբրահամյանը մարզի իր հավատարիմներին մոբիլիզացրել է ընդդեմ նախկին ոստիկանապետի և մարզպետի.«Ժամանակ»