Հայ դահուկորդները` աշխարհի առաջնությունում
Սպորտ
16:51 24/02/2017
Հայաստան

Հայ դահուկորդները` աշխարհի առաջնությունում

Ֆինլանդիայում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է հինգ մարզիկ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը և Աննա Մխիթարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տղամարդկանց մրցաշարում Թադևոս Պողոսյանը 10 կմ դասական ոճում որակավորման փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը և անցել հաջորդ մրցափուլ: Կանանց պայքարում՝ 5 կմ դասական ոճում Կատյա Գալստյանը 7-րդն էր: Նա նույնպես հաղթահարել է որակավորման փուլը, իսկ Աննա Մխիթարյանը 15-րդ տեղով դուրս է մնացել հետագա պայքարից:

Հայ դահուկորդներից Սերգեյն ու Միքայելն իրենց բարձր վարկանիշերի շնորհիվ միանգամից կմասնակցեն գլխավոր մրցաշարին: Արագավազքում հայ դահուկորդները չեն հաղթահարել որակավորման փուլը: Տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը եղել է 96-րդը, Կատյա Գալստյանը 80-րդը, Աննա Մխիթարյանը` 83-րդը:
 

Placeholder
Հայ դահուկորդները` աշխարհի առաջնությունում