Խոսնակ. Սեյրան Օհանյանը բազմաթիվ անգամներ եկել է Ծառուկյանի մոտ հանդիպման. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:12 25/02/2017
Հայաստան

Խոսնակ. Սեյրան Օհանյանը բազմաթիվ անգամներ եկել է Ծառուկյանի մոտ հանդիպման. «Հրապարակ»

Ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանը և Սեյրան Օհանյանը հաճախակի հանդիպում են՝  «Հրապարակ»-ը հարցրել է «Ծառուկյան դաշինքի» մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։

«Այս պահին նման հանդիպումների մասին տեղեկատվություն չունեմ, սակայն առժամանակ առաջ, այո, բազմաթիվ անգամներ Սեյրան Օհանյանը եկել է Գագիկ Ծառուկյանի մոտ հանդիպման»,-ի պատասխան ասել է նա:

Թերթի հարցին՝ ի՞նչ օրակարգով, խոսնակը պատասխանել է. «Ես ընդամենը հանդիպման փաստն եմ ֆիքսում, որ` այո, Սեյրան Օհանյանը եկել է Ծառուկյանի մոտ բազմիցս. քննարկումների բովանդակային մասին անդրադառնալու կոմպետենտություն չունեմ»:

«Հրապարակ»-ի դիտարկմանը, թե տեղեկատվություն կա, որ Օհանյանն առաջարկել է Ծառուկյանին միասնական գնալ նախընտրական փուլում, Ծառուկյանը մերժել է, առաջարկել է խորհրդարանում հայտնվելուց հետո անդրադառնալ դրան։ Այդպե՞ս է, Ի. Տոնոյանն արձագանքել է. «Ես ասացի, ինչ ասացի»:

Placeholder
Խոսնակ. Սեյրան Օհանյանը բազմաթիվ անգամներ եկել է Ծառուկյանի մոտ հանդիպման. «Հրապարակ»