Բազմասեր Առաքելյանի և Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև ծեծկռտուք է եղել. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:15 25/02/2017

Բազմասեր Առաքելյանի և Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև ծեծկռտուք է եղել. «Ժամանակ»

Վերջին օրերին բավական լարվել են ՀՀԿ ռեյտինգային  ցուցակով  Արագածոտնի մարզում  առաջադրված նախկին  ԲՀԿ-ական  Բազմասեր Առաքելյանի և  Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները:

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝  նախօրեին ծագած վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել  Բազմասեր Առաքելյանի և  նույն տարածքում  առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև:  «Ժամանակ»-ին հայտնի է, որ  մարզում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր նախկին ՀՀԿ-ական  Խաչիկ Մանուկյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Գագիկ Ծառուկյանն անձամբ է խառնվել խնդրի կարգավորմանը: Թերթի տեղեկություններով,  նախկին ԲՀԿ-ական  Բազմասեր  Առաքելյանին  հովանավորում  ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը:  Նրա կողքին են նաև մարզի քրեականները:

Placeholder
Բազմասեր Առաքելյանի և Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև ծեծկռտուք է եղել. «Ժամանակ»