ՀՀ բոլոր առևտրային բանկերի  բանկոմատները  երեկ չեն  սպասարկել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:14 25/02/2017
Հայաստան

ՀՀ բոլոր առևտրային բանկերի բանկոմատները երեկ չեն սպասարկել. «Ժողովուրդ»

Երեկ՝ վաղ առավոտից մինչ կեսօր  ՀՀ բոլոր առևտրային բանկերի  բանկոմատները  չեն  սպասարկել:  «Արմենիան քարդ» ընկերությունից  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  ասել են, որ  բանկոմատները տեխնիկական խնդիրների  պատճառով չեն  աշխատել և  օրվա ընթացքում  դրանք կսպասարկեն: 

Սակայն ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ  որոշ բանկոմատներում ՀՀ քաղաքացիները  այդպես էլ չեն  կարողացել  բանկոմատներից օգտվել,  նրանց հաջողվել է գումարը ստանալ  անմիջապես բանկից:

Placeholder
ՀՀ բոլոր առևտրային բանկերի բանկոմատները երեկ չեն սպասարկել. «Ժողովուրդ»