Արոնյանը հերթական ոչ ոքին է խաղացել
Սպորտ
09:48 25/02/2017
Հայաստան

Արոնյանը հերթական ոչ ոքին է խաղացել

Շարժայում տեղի են ունեցել ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները: Արոնյանի մրցակիցն Իսպանիան ներկայացնող Ֆրանցիսկո Վալեխո Պոնսն էր: 48 քայլ տևած պարտիան ավարտվել է հաշտությամբ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Մրցաշարի 6-րդ տուրում միայն 2 պարտիա է հաղթական ավարտ ունեցել: Յան Նեպոմնյաշչին ու Ռիչարդ Ռապորտը հաղթել են համապատասխանաբար Լի Չաոյին և Ալեքսանդր Ռևազանցևին:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը: Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Դմիտրի Յակովենկոն, Յան Նեպոմնյաշչին  ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 3-7-րդ հորիզոնականները:

Լևոն Արոնյանն ունի 3 միավոր և կիսում է 8-րդ հորիզոնականը:  7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Ռիչարդ Ռապորտը:

Placeholder
Արոնյանը հերթական ոչ ոքին է խաղացել