Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում
Սպորտ
09:28 27/02/2017
Հայաստան

Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում

Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է, որ կապանցի աթլետը 16 մ 39 սմ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ:

«8 մարզիկներ էին ներկայացնում մեր երկիրը Բելգրադում: Հիմա հայ աթլետները Սերբիայի մայրաքաղաքում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցած 8 մարզիկներից 5-ը կմասնակցեն կրկին  Բելգադում կայանալիք մայրցամաքային առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 3-5-ը»,- ասել է Նարինե Շահբազյանը:
 

Placeholder