Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
11:20 27/02/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,61%-ով՝  հասնելով  54,32 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլի ֆյուչերսներն էլ աճել են 0,73%-ով՝ հասնելով բարելի համար 56 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճում են