Սերժ Սարգսյանը բարկացել է  Արարատի մարզում  անցած շաբաթ  տեղի ունեցած  միջադեպի պատճառով. ՀԺ
Օրվա մամուլ
09:21 28/02/2017
Հայաստան

Սերժ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական  գրասենյակում  հանդիպել է Հանրապետական կուսակցության  ռեյտինգային՝ ավելի քան 100 թեկնածուների և բոլոր ընտրատարածքների շտաբների համակարգողների հետ։

Թերթի տեղեկություններով՝ Սարգսյանը բարկացել է  Արարատի մարզում  անցած շաբաթ  տեղի ունեցած  միջադեպի պատճառով  և պատվիրել, որ նման դեպքերը  չկրկնվեն։

Մասիսում  բախվել էին  ՀՀԿ-ի ռեյտինգային  թեկնածուներ  Մուրադ Մուրադյանի և Արայիկ  Գրիգորյանի  թիմակիցերը, քանի որ վերջինս  իր նախընտրական շտաբը  տեղակայել էր թիմակիցի  շտաբի հարևանությամբ։  Ս. Սարգսյանը երկուսին էլ  նախատել է և բոլորին պատվիրել  չխանգարել միմյանց  ու չանցնել սահմանը։ 

Մ. Մուրադյանը  թերթի հետ զրույցում  հաստատել է, որ Ս. Սարգսյանն իրենց արգելել է  վիճաբանություններ հրահրելը։ 

«Մանրամասն չասեմ  ինչ է ասել։ Բայց ասել է, որ կարգուկանոն լինի, վեճեր չլինեն։  Ասել է, ոչ մեկը  չպետք է մյուսին խանգարի, միտումնավոր վեճեր սկսի։  Բոլոր տիպի դիտողություններն էլ արել է»,- հավելել է նա։

Placeholder
Սերժ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով. ՀԺ