Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի՝ մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգը չի կայանալու:
Համերգի կազմակերպիչ Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերության պաշտոնական կայքում բացատրություն է գրել, նաև՝ որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:
Նկատենք, որ «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը «տոմսերը կվերադարձնենք» բառերը չի հոգնում կրկնելուց, և եթե այս ընկերության «կազմակերպված» «համերգների» տոմս գնողներ դեռ կան՝ ... ինչպես ասում են՝ Ռամազոտին նայում, ծիծաղում է:
Մնացածը՝ հարակից նյութերում՝ և տարիով ձգձգվող տոմսերի վերադարձի և դրանց մասով դատական գործի մասին, և ընդհանրապես՝ չկայացած համերգների կրկնվող անպատասխանատվության մասին: