Ինսբուրգում Հայաստանը կներկայացնեն 2 գեղասահորդներ
Սպորտ
19:20 28/02/2017
Հայաստան

Ինսբուրգում Հայաստանը կներկայացնեն 2 գեղասահորդներ

Ավստրիայի Ինսբուրգ քաղաքում մեկնարկել է «ԻՍՈՒ-ի Թայրոլի Գավաթ 2017» գեղասահքի միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում են երկու գեղասահորդներ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը, մրցաշարին մասնակցում են Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի փոքրիկ գեղասահորդ Սալազարյան Միքայելը և Հայաստանի գեղասահքի Ֆեդերացիայի փոքրիկ գեղասահորդ էդվարդ Տեր-Ղազարյանը։

«ԻՍՈՒ-ի Թայրոլի Գավաթ 2017»-ի խաղարկությունը կավարտվի մարտի 5-ին:
 

Placeholder
Ինսբուրգում Հայաստանը կներկայացնեն 2 գեղասահորդներ