Սերգեյ Մովսեսյանն առաջատարին զիջում է արդեն 1,5 միավորով
Սպորտ
17:10 28/02/2017
Աշխարհ

Սերգեյ Մովսեսյանն առաջատարին զիջում է արդեն 1,5 միավորով

Մոսկվայում տեղի են ունեցել շախմատի «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: «A» խմբում հանդես եկող Մանուել Պետրոսյանը հաղթանակ է տոնել, Սերգեյ Մովսեսյանն ու Տիգրան Հարությունյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանը` պարտվել է:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 7-րդ տուրից հետո «A» խմբի մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վլադիմիր Ֆեդոսեևը, ով իր ակտիվում ունի 5.5 միավոր: Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 4 միավոր,   Մանուել Պետրոսյանն իր ակտիվում ունի 3 միավոր,  իսկ Տիգրան Հարությունյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 2.5-ական միավոր:

«B» խմբում  Արամ Հակոբյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը: «C» խմբում  Վահե Դանիելյանը 7 հնարավորից վաստակել է 4.5 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Գերման Բազեևն ու Տիմոֆեյ Իլյինը, ովքեր 7 հնարավորից վաստակել են 6-ական միավոր:
 

Placeholder
Սերգեյ Մովսեսյանն առաջատարին զիջում է արդեն 1,5 միավորով